Սպորտ

Լևերկուզենի «Բայերը» պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի չեմպիոն է

1 րոպեի ընթերցում

Լևերկուզենի «Բայերը» պատմության մեջ առաջին անգամ Գերմանիայի չեմպիոն է

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևերկուզենի «Բայերը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Բայերը» սեփական հարկի տակ ընդունելով Բրեմենի «Վերդեր»-ին` առավելության հասավ 5:0 հաշվով:

Լևերկուզենը ներկայացնող թիմը հավաքեց 79 միավոր` անհասանելի դարձավ երկրորդ տեղում ընթացող «Բավարիա»-ի համար և իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն:

«Բայերը» անպարտելի է ընթացիկ մրցաշրջանում:

Հիմնադրվելով 1904 թվականին, «Բայերն» առաջին անգամ է դառնում Բունդեսլիգայի հաղթող: Թիմը հինգ անգամ դարձել էր լիգայի փոխչեմպիոն:

Լևերկուզենի ներկայիս մարզիչը` Չավի Ալոնսոն, պատմության 7 մասնագետներից մեկն է, ով Գերմանիայի չեմպիոն է դարձել թե ֆուտբոլիստի, թե մարզչի կարգավիճակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում