Սպորտ

«Կրասնոդար»-ը զիջեց «Զենիթ»-ին. Սպերցյանը մասնակցեց ամբողջ խաղին

1 րոպեի ընթերցում

«Կրասնոդար»-ը զիջեց «Զենիթ»-ին. Սպերցյանը մասնակցեց ամբողջ խաղին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու անդամ Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Կրասնոդար»-«Զենիթ» հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Զենիթ»-ին: Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող «Զենիթ»-ն առավելության հասավ 1:2 հաշվով:

Հայաստանի ֆուտոլի ազգային թիմից Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Նա 61-րդ րոպեին նաև դեղին քարտ ստացավ:

Այս տուրից հետո ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարը «Զենիթ»-ն է, որն ունի 47 միավոր: 43 միավորով երկրորդը «Կրասնոդար»-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում