Սպորտ

«Ուրարտու»-ն հաղթանակ կորզեց ԲԿՄԱ-ի դեմ խաղում

1 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ն հաղթանակ կորզեց ԲԿՄԱ-ի դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ ընդունել էր ԲԿՄԱ-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ուրարտու»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: 71-րդ րոպեին աչքի ընկավ Թեմուր Ջիկիան: ԲԿՄԱ-ն խաղի ավելացված րոպեին կարողացավ վերականգնել հաշվի հասավարությունը: «Բանակայիններից» գոլը խփեց Էդիկ Վարդանյանը: Բայց «Ուրարտու»-ին հաջողվեց հաղթանակ կորզել այս խաղում: Վերջին վայրկյաններին ստանալով Ժիրայր Մարգարյանի փոխանցումը` գոլն իր ակտիվում գրանցեց Էրիկ Սիմոնյանը:

«Ուրարտու»-ԲԿՄԱ` 2:1:

Այս տուրի շրջանակներում ապրիլի 14-ին կկայանա ևս մեկ հանդիպումը` «Վեստ Արմենիա»-«Շիրակ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում