Հասարակական

Վանաձորում կարիճը խայթել է 16-ամյա աղջկան

1 րոպեի ընթերցում

Վանաձորում կարիճը խայթել է 16-ամյա աղջկան

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վանաձորի բժշկական կենտրոն ապրիլի 13-ին ժամը 11:10-ին է ընդունվել է 16-ամյա աղջիկ` կարիճի խայթոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը:

«Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, կազմակերպվել են համապատասխան բոլոր հետազոտությունները: Վիճակը գնահատվում է բավարար»,- նշվում է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հարազատների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել իրենց սեփական տան մեջ, իսկ կարիճը թաքնված է եղել աղջնակի սպորտային կոշիկի մեջ:

ԲԿ-ից զգուշացնում են՝ կարիճի խայթոցի դեպքում անմիջապես դիմել մոտակա հիվանդանոց կամ զանգահարել շտապ բուժօգնություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում