Սպորտ

«Բարսելոնա»-ն և «Ատլետիկո»-ն հաղթել են ՉԼ քառորդ եզրափակիչի առաջին խաղերում

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն և «Ատլետիկո»-ն հաղթել են ՉԼ քառորդ եզրափակիչի առաջին խաղերում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են ՊՍԺ-«Բարսելոնա», «Ատլետիկո»-«Բորուսիա» խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՊՍԺ-ն սեփական հարկի տակ, ընդունելով «Բարսելոնա»-ին, զիջեց կատալոնական ակումբին 2:3 հաշվով: «Բարսելոնա»-ից աչքի ընկան Ռաֆինյան (դուբլ) և Անդրեաս Կրիստենսենը: ՊՍԺ-ի գոլերը խփեցին Ուսման Դեմբելեն ու Վիտինյան:

Օրվա մյուս խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ն, մրցելով Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ, առավելության հասավ 2:1 հաշվով: Մադրիդյան թիմից գոլերը խփեցին Ռոդրիգո Դե Պաուլը ու Սամուել Լինոն, իսկ «Բորուսիա»-ից` Սեբաստիեն Ալերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում