ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Ուդինեզե»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին հաջողվել է առավելության հասնել 1:2 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի են ընկել Հական Չալհանօղլուն ու Դավիդե Ֆրատեզին: «Ուդինեզե»-ից էլ գոլը խփել է Լազար Սամարջիչը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 68-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Թիմն ունի 82 միավոր: