Սպորտ

Էդուարդ Սպերցյանի դուբլն օգնել է «Կրասնոդար»-ին հաղթանակ տոնել

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Սպերցյանի դուբլն օգնել է «Կրասնոդար»-ին հաղթանակ տոնել

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է դուբլի հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում «Կրասնոդար»-ն արտագնա խաղում մրցեց «Պարի Նիժնի Նովգորոդ»-ի հետ և առավելության հասավ 3:4 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում դարձավ դարձավ դուբլի հեղինակ և անցկացրեց իր 100-րդ հանդիպումը թիմի կազմում:

Այս տուրից հետո «Կրասնոդար»-ը գլխավորում է ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Թիմն ունի 43 միավոր:

View this post on Instagram

A post shared by Sport_Armenpress (@sports_armenpress)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում