Սպորտ

Էդուարդ Սպերցյանը նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների հնգյակում է

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Սպերցյանը նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների հնգյակում է

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների հնգյակում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Transfermarkt-ի հրապարակած ցուցակում Հայաստանի ազգային թիմի անդամ Էդուարդ Սպերցյանը 4-րդն է: Նրա տրանսֆերի գինը կազմում է 18 մլն եվրո:

Առաջին տեղում Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Նապոլի»-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան է (80 մլն եվրո): Լավագույն հնգյակում են նաև Ուկրաինայի և Լոնդոնի «Արսենալ»-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Զինչենկոն (42 մլն եվրո) ու Ռուսաստանի հավաքականի և ֆրանսիական «Մոնակո»-ի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը (30 մլն եվրո):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում