Սևան համայնքում 2024 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 99 ծնունդ, 97 մահ
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2024 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 99 ծնունդ և 97 մահ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, այս տարվա մարտ ամսին Սևան համայնքում կատարվել է ծննդյան 29 ակտային գրանցում: Սևան քաղաքում մարտ ամսին գրանցվել է 12, Լճաշեն բնակավայրում՝ 2, Դդմաշեն բնակավայրում՝ 2, Ծովագյուղ բնակավայրում՝ 5, Վարսեր բնակավայրում` 3, Գագարինում` 3, Գեղամավանում` 2 ծնունդ։ Մարտ ամսին Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ՔԿԱԳ սպասարկման կենտրոնում գրանցվել է 10 ամուսնություն, 3 ամուսնալուծություն, տրվել է հայրության որոշման 3 ակտ:
2024 թվականի մարտ ամսին գրանցվել 32 մահ:
Մարտ ամսվա ընթացքում գործարքներից համայնքային բյուջե է մուտքագրվել 425 հազար դրամ տուրք:
2024 թվականի 1-ին եռամսյակի վիճակագրությունն այսպիսին է` ծննդյան ակտի գրանցում` 99, ամուսնության ակտի գրանցում` 39, ամուսնալուծության ակտի գրանցում` 12, հայրության որոշման ակտի գրանցում` 22, ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակի տրամադրում` 70, քաղաքացիական կացության ակտային գրանցման մասին տեղեկանք ստանալու դիմում` 137, գրանցումներ, ուղղումներ, փոփոխություններ` 66, թվայնացման ակտեր` 353, հարցումներ, հաղորդումներ 79, ակտային գրանցման վերականգնման դիմում՝ 139, փոխման ակտի գրանցում` 5, անվան փոխման ակտային գրանցման դիմում՝ 5, մահվան ակտի գրանցում` 97:
2024 թվականի 1-ին եռամսյակում իրականացվել է 1118 գործարք:
Հունվար-մարտ ամիսների ընթացքում հիշյալ գործարքներից համայնքային բյուջե է մուտքագրվել 1 մլն 575 հազար դրամի տուրք:
Խոսրով Խլղաթյան