Հասարակական

Շիրակի մարզի Փանիկ և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրերում շչակներ են գործարկվելու

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Փանիկ և Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրերում շչակներ են գործարկվելու

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրում մարտի 4-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու է էլեկտրական շչակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, մարտի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը նշված բնակավայրերի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում