Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը մեկ հորիզոնականով բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը մեկ հորիզոնականով բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է մարտ ամսվա դասակարգման աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 49-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը` 61-րդ, Սամվել Տեր-Սահակյանը` 91-րդ, Հրանտ Մելքումյանը` 98-րդ:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 26-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 51-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 73-րդ, Աննա Սարգսյանը` 75-րդ, Մարիամ Մկրտչյան` 99-րդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում