Հասարակական

Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուն հարակից 26 հա տարածքը նախատեսվում է սահմանազատել և կանաչապատել

1 րոպեի ընթերցում

Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուն հարակից 26 հա տարածքը նախատեսվում է սահմանազատել և կանաչապատել

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետի որոշմամբ մեկնարկել են Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեների ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, տասնամյակներ շարունակ զավթված տարածքները վերադարձվում են համայնքին:

Ըստ աղբոյւրի՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուն հարակից 26 հա տարածքը նախատեսվում է ամբողջությամբ սահմանազատել և կանաչապատել:

Նշվում է, որ ապօրինի շինությունների ապամոնտաժման գործընթացը կրում է շարունակական բնույթ. զավթված հողատարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն համայնքին և կբարեկարգվեն ու կկանաչապատվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում