Հասարակական

Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հետաքրքրված է Հունական ազգագրության գիտահետազոտական կենտրոնի հետ գործակցությամբ

2 րոպեի ընթերցում

Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հետաքրքրված է Հունական ազգագրության գիտահետազոտական կենտրոնի հետ գործակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի գիտությունների ակադեմիայի Հունական ազգագրության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Էվանգելոս Կարամանեսի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ դեսպան Մկրտչյանը դոկտոր Կարամանեսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ 2023թ․ դեկտեմբերին գիտությունների ակադեմիաների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում, որին հրավիրված էին նաև Աթենքի ակադեմիայի ներկայացուցիչներ։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի գիտությունների ակադեմիայի, մասնավորապես՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հետաքրքրված է հունական գիտահետազոտական կենտրոնի հետ ինստիտուցիոնալ համագործակցության հաստատմամբ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը համաձայնել են, որ տարբեր ուղղություններով երկարաժամկետ և կարճաժամկետ համագործակցությունը կարող է ներառել համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում Հունաստանում և Հայաստանում, ինչպես նաև համատեղ միջոցառումների, գիտաժողովների, ամառային դպրոցների, գիտնականների փոխանակման ծրագրերի կազմակերպում, համատեղ գիտական նյութերի հրապարակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում