Քաղաքականություն

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիկոլայ Ռիժկովի հիշատակը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիկոլայ Ռիժկովի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պատգամավորները և Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի հիշատակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ նման առաջարկով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

94 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Ռիժկովը:

Նիկոլայ Ռիժկովը 1988 թ․ դեկտեմբերի 7-ին նշանակվել էր Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ՝ անձամբ լինելով աղետից տուժած վայրերում և հսկայական աշխատանք կատարելով բնակչությանն օգնելու ուղղությամբ։

2008 թ․ դեկտեմբերի 5-ին Նիկոլայ Ռիժկովն արժանացել էր «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում