Միջազգային

Իսպանիայում 470 կգ հաշիշ են հայտնաբերել կենդանիներ փոխադրող ավտոմեքենայի քարշակում

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում 470 կգ հաշիշ են հայտնաբերել կենդանիներ փոխադրող ավտոմեքենայի քարշակում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ազգային ոստիկանությունն առգրավել է մոտ 470 կգ հաշիշ, որը թաքցված է եղել կենդանիներ տեղափոխող քարշակում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ թագավորության իրավապահ մարմինների տեղեկատվության՝ թմրանյութը հայտնաբերվել է Ալմերիայի նահանգում (Անդալուսիայի Ինքնավար Համայնք)։ Հաշիշը թաքցված է եղել կրկնակի հատակով քարշակում։ Բեռը տեղափոխող մեքենան հաշվառված է եղել Նիդեռլանդներում։

Ոստիկանները ձերբակալել են ավտոմեքենայի վարորդին: Հետաքննությունը շարունակվում է թմրամիջոցների առևտրին մասնակցող մյուս անձանց հայտնաբերելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում