Միջազգային

Անվտանգությամբ պայմանավորված՝ Կարմիր մահիկը Գազայում 48 ժամով կդադարեցնի գործունեությունը

2 րոպեի ընթերցում

Անվտանգությամբ պայմանավորված՝  Կարմիր մահիկը Գազայում 48 ժամով կդադարեցնի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է Գազայի հատվածում 48 ժամով իր աշխատանքները դադարեցնելու մասին՝ անձնակազմի, ինչպես նաև բուժվող հիվանդների անվտանգությունը չապահովելու պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կազմակերպությունը տեղեկացրել է X-ի միկրոբլոգում տարածած հայտարարության մեջ։

«Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը 48 ժամով դադարեցնում է Գազայի հատվածում բժշկական առաքելությունների համակարգման բոլոր ընթացակարգերը՝ հիվանդանոցներում, բժշկական կենտրոններում և հասարակության մեքենաներում շտապօգնության խմբերի, ինչպես նաև հիվանդների և վիրավորների անվտանգությունն ապահովելու անկարողության պատճառով», - նշված է հայտարարության մեջ:

Կարմիր մահիկը հայտնել է, որ այս որոշման պատճառը իսրայելական բանակի կողմից ՄԱԿ-ի կառույցների հետ համաձայնեցված ընթացակարգերի և համակարգման մեխանիզմների չկատարումն է։

Կազմակերպության պնդմամբ՝ չնայած այն բանին, որ գործողությունը համաձայնեցվել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և իսրայելական իշխանությունների միջև, իսրայելցի զինվորականները յոթ ժամ պահել են իրենց շարասյունը, որն «Ալ-Ամալ» հիվանդանոցից վիրավորների էր տարհանում Ռաֆահ քաղաք:

Կարմիր մահիկից նշել են, որ իսրայելական բանակը բազմիցս կրակել է շտապօգնության մեքենաների վրա, կանխել մարդասիրական բեռներով ավտոշարասյունների շարժը դեպի Գազայի տարբեր շրջաններ, ինչպես նաև կալանավորել են կազմակերպության աշխատակիցների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում