Միջազգային

Իսպանացի հազարավոր ֆերմերներ Մադրիդում բողոքի երթ են անցկացրել

1 րոպեի ընթերցում

Իսպանացի հազարավոր ֆերմերներ Մադրիդում բողոքի երթ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հազարավոր ֆերմերներ տրակտորների շարասյան ուղեկցությամբ՝ գյուղատնտեսության ճգնաժամային իրավիճակի դեմ ուղղված բողոքի ցույցով դուրս են եկել Մադրիդի կենտրոնական փողոցներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, բողոքող ֆերմերները սկզբում հավաքվել են Գյուղատնտեսության, ձկնորսության և պարենի նախարարության շենքի մոտ, այնուհետև՝ Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով շարժվել դեպի Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայան։

Ըստ աղբյուրի՝ կառավարության նախնական տվյալներով՝ երթին մասնակցել է մոտ 5000 մարդ, 100 տրակտոր։

Ցուցարարները պահանջում են ավելի շատ ֆինանսավորում երաշտի դեմ պայքարելու համար, ինչպես նաև աշխատանքային պայմանների բարելավում, իրենց արտադրանքի արդար գների հաստատում, գյուղատնտեսական դիզվառելիքի համար հարկային արտոնությունների պահպանում և եվրոպական գյուղատնտեսական քաղաքականության փոփոխություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում