Միջազգային

Բուրկինա Ֆասոյում հարձակումներ են տեղի ունեցել մզկիթի և եկեղեցու վրա․ կան տասնյակ զոհեր

1 րոպեի ընթերցում

Բուրկինա Ֆասոյում հարձակումներ են տեղի ունեցել մզկիթի և եկեղեցու վրա․ կան տասնյակ զոհեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուրկինա Ֆասոյի արևելքում զինյալները հարձակվել են մզկիթի վրա` սպանելով մի քանի տասնյակ մարդկանց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է VOA Africa պարբերականը։

Հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 25-ին՝ նույն օրը, երբ 15 հոգի զոհվել է Բուրկինա Ֆասոյի հյուսիսում գտնվող կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման ժամանակ։

Նատիաբոանիում զինված անձինք մզկիթի վրա հարձակվել են կիրակի վաղ առավոտյան։ Նրանք կրակել են մզկիթում հավաքվածների վրա, որոնք եկել էին աղոթելու։ Հարձակման տասնյակ զոհերը հիմնականում տղամարդիկ են։

Փետրվարի 25-ին կիրակնօրյա ժամերգության ժամանակ երկրի հյուսիսում՝ Մալիի և Նիգերի սահմանին գտնվող Իսաքան գյուղում, սպանվել է 15 մարդ։

Ըստ հրապարակման՝ կիրակի օրը Բուրկինա Ֆասոյի արևելքում և հյուսիսում հարձակումների են ենթարկվել նաև մի քանի մարտական ջոկատներ։

Ըստ անվտանգության ուժերում լրատվամիջոցի աղբյուրների՝ մի քանի հարյուր «ահաբեկիչներ չեզոքացվել են» հարձակումներից հետո իրականացված գործողությունների ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում