Միջազգային

Հարավային Կորեան կուժեղացնի արտահանման վերահսկողությունը Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան կուժեղացնի արտահանման վերահսկողությունը Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան կուժեղացնի դեպի Ռուսաստան և Բելառուս արտահանման վերահսկողությունն այն ապրանքների համար, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Այս հայտարարությունից առաջ Հարավային Կորեան փաստացի կամ հնարավոր ռազմական օգտագործման 682 անուն ապրանք էր ավելացրել Ռուսաստան և Բելառուս առաքման համար արգելված ապրանքների ցանկում։

«Նախարարությունը կուժեղացնի արտահանման վերահսկողության իրականացումը կից կազմակերպությունների հետ կապերի շրջանակներում, քանի որ ավելի շատ փորձեր կլինեն՝ խուսափելու արտահանման վերահսկողությունից, և շրջանցող ուղիներով մատակարարումների թվաքանակը կավելանա», - ասվում է Հարավային Կորեայի առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ:

Գերատեսչությունում հավելել են, որ Հարավային Կորեան ջանքեր կգործադրի՝ արտահանողներին տեղեկացնելու վերահսկվող ապրանքների թարմացված ցանկի մասին՝ չթույլատրված արտահանումը կանխելու համար։

Ռուսաստան և Բելառուս արգելված ապրանքների ցանկը 682 անունով համալրելուց հետո ցուցակում ապրանքների ընդհանուր թիվը հասել է 1159-ի։ Դրանց թվում են ծանր շինարարական սարքավորումները, վերալիցքավորվող մարտկոցները, ավիացիոն բաղադրիչներն ու մեխանիզմները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում