էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է. ՆԳՆ մամուլի խոսնակը հերքել է լուրը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 300.000 դոլարով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:
Գրառման մեջ նաև նշվում է, որ էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին:
Բազմաթիվ օգտատերեր համացանցում գրառումներ էին արել, թե 00oo000 հաշվառման համարանիշն արդեն գնորդ ունի, պետհամարանիշը վաճառվել է 121.000.000 միլիոն ՀՀ դրամով: