Միջազգային

Հնդկաստանում ավելի քան 11 մլրդ դոլար կհատկացվի զինված ուժերի սպառազինության արդիականացնմանն ու համալրմանը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում ավելի քան 11 մլրդ դոլար կհատկացվի զինված ուժերի սպառազինության արդիականացնմանն ու համալրմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի նախարարների կաբինետի Անվտանգության հարցերով կոմիտեն հավանություն է տվել ավելի քան 11 միլիարդ դոլար գումարի չափով մի քանի գործարքների՝ ուղղված երկրի զինված ուժերի սպառազինության արդիականացմանն և համալրմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է The Economic Times թերթը:

Ըստ աղբյուրի՝ այդ գործարքների թվում է, մասնավորապես, BrahMos Aerospace-ի հետ կնքված պայմանագիրը ռազմածովային ուժերին ավելի քան 200 մեծ հեռահարության գերձայնային թևավոր հրթիռների մատակարարման համար։

Ի թիվս այլ գնումների, նշվում է 7,2 միլիարդ դոլար արժողությամբ խոշոր պայմանագիր՝ Су-30МКИկործանիչները նոր ռադարներով, էլեկտրոնային պատերազմի և թռիչքների կառավարման համակարգերով և զենքերով զինելու համար: Պարբերականի տվյալներով՝ դրանք կփոխարինվեն ավելի ժամանակակից հնդկական տարբերակներով։

Գրեթե 640 մլն դոլար կհատկացվի ՄիԳ-29 կործանիչների շարժիչների փոխարինմանը։ Շվեդիայից ռադարների և զենիթային L70 հրանոթների գնման համար հատկացվել է մոտ 760 մլն դոլար։ Եվս 850 մլն դոլար է հաստատվել Հնդկաստանի փոքր հեռահարության սպառազինության համակարգի մշակման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում