Քաղաքականություն

ՀԱՊԿ ԽՎ Հայաստանի դիտորդները ներկա չեն Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ ԽՎ Հայաստանի դիտորդները ներկա չեն Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի դիտորդները ներկա չեն Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ-Բելառուս»-ի հրապարակումն, այս մասին հայտնել է ՀԱՊԿ ԽՎ-ի համակարգող Ալիշեր Էրբաևը։

«ՀԱՊԿ-ից դիտորդներ ներկա են գրեթե բոլոր երկրներից, բացի Հայաստանից։ Ինչպես գիտեք, ՀԱՊԿ ԽՎ-ն կոլեգիալ մարմին է, և նրանք պետք է ներկա գտնվեին նման հասարակական-քաղաքական միջոցառման, բայց դա նրանց ընտրությունն է»,-ասել է Էրբաևը։

France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըհայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում