Միջազգային

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է. Ստոլտենբերգ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ,24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան նախկինում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «РБК-Украина»-ն՝ մեջբերելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ հեռուստամարաթոնի ժամանակ ուկրաինացիներին ուղղված ուղերձից:

Նա նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին արդեն «եթե»-ի հարց չէ, այլ «երբ»-ի հարց է։

«ՌԴ նախագահ Պուտինը սկսեց այս պատերազմը, քանի որ ցանկանում էր փակել ՆԱՏՕ-ի դռները և Ուկրաինայից խլել սեփական ուղին ընտրելու իրավունքը։ Բայց նա հասավ լրիվ հակառակ արդյունքի։ Ուկրաինան այժմ ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան նախկինում։ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին, դա ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»- ի հարց է», - ասել է Ստոլտենբերգը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում