Միջազգային

Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ

1 րոպեի ընթերցում

Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավստրալիան լրացուցիչ ֆինանսական պատժամիջոցներ և ճանապարհորդության արգելքներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգի հայտարարությունը:

«Այսօր Ավստրալիան լրացուցիչ նպատակային ֆինանսական պատժամիջոցներ և ճանապարհորդության արգելքներ է սահմանել 55 անձի նկատմամբ և ֆինանսական պատժամիջոցներ՝ 37 իրավաբանական անձի նկատմամբ», - ասվում է հրապարակման մեջ:

Դրանում նշվում է, որ պատժամիջոցներն ուղղված են այն անձանց դեմ, ովքեր ներգրավված են Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների արտաքսման մեջ այն շրջաններից, որոնք գտնվում են ռուսական վերահսկողության տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում