Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները փետրվարի 24-ին չեն աշխատի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները փետրվարի 24-ին չեն աշխատի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հաղորդագրություն է տարածել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
«ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումները վաղը՝ փետրվարի 24-ին չեն աշխատի տեխնիկական վերազինման աշխատանքներ իրականացնելու նկատառումներով»,- նշված է հաղորդագրության մեջ։