Միջազգային

Բայդենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ավելի քան 500 նոր պատժամիջոցներ սահմանելու մասին

1 րոպեի ընթերցում

Բայդենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ավելի քան 500 նոր պատժամիջոցներ սահմանելու մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 500-ից ավելի պատժամիջոցներ է սահմանում ՌԴ-ի դեմ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բայդենի հայտարարությունը տարածել է Սպիտակ տունը։

Բայդենը հայտնել է, որ այդ պատժամիջոցներն ուղղված կլինեն մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի բանտարկության հետ կապված անձանց, ինչպես նաև Ռուսաստանի ֆինանսական հատվածի, պաշտպանական-արդյունաբերական ոլորտի, գնումների ցանցերի և այն անձանց դեմ, որոնք խուսափում են պատժամիջոցներից տարբեր մայրցամաքներում։

«Պատժամիջոցները կապահովեն, որ Պուտինն էլ ավելի մեծ գին վճարի իր ագրեսիայի և երկրի ներսում բռնաճնշումների համար», – ասել է Բայդենը:

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը արտահանման նոր սահմանափակումներ է մտցնում գրեթե 100 կազմակերպությունների դեմ, որոնք թաքնված աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում