Միջազգային

Դանիան նախատեսում է Ուկրաինային F-16 կործանիչներ փոխանցել 2024-ի ամռանը

1 րոպեի ընթերցում

Դանիան նախատեսում է Ուկրաինային F-16 կործանիչներ փոխանցել 2024-ի ամռանը

ԵՐԵՎԱՆ,22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դանիան նախատեսում է Ուկրաինային F-16 կործանիչներ փոխանցել 2024 թվականի ամռանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս-Ուկրաինան», այս մասին հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությանը։

«Սպասվում է, որ դանիական առաջին F-16 մարտական ինքնաթիռը Ուկրաինային կհանձնվի այս ամռանը», - հայտնում է Դանիայի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ դանիական առաջին F-16 մարտական ինքնաթիռի վերջնական փոխանցումը կախված է ուկրաինացի օդաչուների ամբողջական պատրաստությունից և անհրաժեշտ ուկրաինական օժանդակ անձնակազմից, ինչպես նաև Ուկրաինայում անհրաժեշտ լոգիստիկայի և ենթակառուցվածքների առկայությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում