Միջազգային

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ,22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Միացյալ Թագավորության ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Սահմանափակումների տակ են հայտնվել այն ընկերությունները, որոնք Լոնդոնը համարում է կապված ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ՝ սարքավորումներ ներմուծողները, նավթ վաճառողները։

Բացի այդ, միջոցներ են ձեռնարկվում սահմանափակումների շրջանցման դեմ պայքարելու համար։ Նշվում է, որ Լոնդոնը նույնպես պատրաստվում է պայքարել «ստվերային» առանձին նավերի դեմ: «Սահմանափակումների այս փաթեթը հստակ ազդանշան է այն մասին, որ երկու տարի անց Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցներն անսասան են Ուկրաինային աջակցելու հարցում», — ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Նոր պատժամիջոցների տակ են հայտնվել ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում