Սպորտ

Մարմնամարզիկները սկսում են պայքարն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկները սկսում են պայքարն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները գերմանական Կոտբուսում սկսում են պայքարը աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին մասնակցում են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը:

Օրեր առաջ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ոսկե մեդալակիր էր դարձել Արթուր Դավթյանը (հենացատկ) և արծաթե մեդալ էր նվաճել Վահագն Դավթյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային էին Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում