Միջազգային

Կանադան Ուկրաինային ավելի քան 800 անօդաչու թռչող սարք կփոխանցի

1 րոպեի ընթերցում

Կանադան Ուկրաինային ավելի քան 800 անօդաչու թռչող սարք կփոխանցի

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օտտավան Ուկրաինային օգնության լրացուցիչ փաթեթի շրջանակներում Կիևին կուղարկի սեփական արտադրության ավելի քան 800 դրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Բիլ Բլերին:

«Մոտ 95 մլն դոլար ընդհանուր արժողությամբ դրոնները կվճարվեն 500 մլն դոլար փաթեթից, որը վարչապետը (Ջասթին Թրյուդոն-խմբ) ներկայացրել է անցյալ տարվա հունիսին Կիև կատարած իր այցի ընթացքում», - ասել է նա:

Սպասվում է, որ Կանադան այդ դրոնները Ուկրաինային կմատակարարի ապրիլի սկզբին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում