Միջազգային

Ռուս հաղորդավար Կիսելյովը հարցազրույցի հարցում է ուղարկել  ԱՄՆ նախագահին  

2 րոպեի ընթերցում

Ռուս հաղորդավար Կիսելյովը հարցազրույցի հարցում է ուղարկել  ԱՄՆ նախագահին  

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հաղորդավար , «Россия Сегодня» մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը հայտարարել է, որ հարցում է ուղարկել Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հարցազրույցի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում և ԱՄՆ-ում անբավարար է միմյանց լսելու հնարավորությունը:

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արժանի օրինակ է թողել՝ համաձայնելով ամերիկացի հեռուստադիտողին ուղղված հարցազրույցին»,- մասնավորապես ասված է Կիսելյովի նամակում:

Նա հայտնել է, որ նախատեսում է հարցազրույցն անցկացնել անձամբ՝ «Ռոսիա 1» հեռուստաալիք»-ի տեղեկատվական և վերլուծական «Շաբաթվա լուրեր» հաղորդման շրջանակներում:

Փետրվարի 6-ին ամերիկյան հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնը X-ի սոցիալական հարթակում տեսանյութ էր հրապարակել, որումհայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հարցազրույցի մասին։ Այնուհետև տեղեկությունը հաստատել էր ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Աղմկահարույց հարցազրույցը հրապարակվել էր փետրվարի 8-ին:

Կառլսոնը նաև հայտնել է, որ կփորձի հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում