Հասարակական

Գեղարքունիքի մարզպետարանն անցած տարի սոցիալական աջակցություն է տրամադրել մարզի անապահով և ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետարանն անցած տարի սոցիալական աջակցություն է տրամադրել մարզի անապահով և ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների

ԳԱՎԱՌ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից 2023 թվականին սոցիալական աջակցություն է տրամադրվել մարզի անապահով, բազմազավակ, զոհված կամ անհետ կորած զինծառայողների, ինչպես նաև 2023 թվականին ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի «այլ նպաստներ բյուջեից» տողով 47 միլիոն 580 հազար դրամ տրամադրվել է 985 ընտանիքների: Մարզի բազմազավակ, անապահով, դպրոցահասակ երեխա ունեցող 136 ընտանիքների (478 դպրոցահասակ) հատկացվել է դրամական օգնություն՝ յուրաքանչյուր դպրոցականի հաշվով 15000 դրամի չափով։ Ընդհանուր գումարը կազմել է 7 միլիոն 170 հազար դրամ: Դեկտեմբեր ամսին դրամական օգնություն է հատկացվել ԼՂ-ից բռնի տեղահանված 599 ընտանիքների, որոնցում բնակվում են 522 անչափահաս։ Հատկացված գումարը կազմել է 18 միլիոն 900 հազար դրամ։

Մարտունու «Ալաշկերտ» հյուրանոցում բնակվող 25 ընտանիքների հատկացվել է 500 հազար, Գավառի մանկատանը՝ 300 հազար, մարզում 5 և ավելի անչափահաս երեխա ունեցող 137 ընտանիքների՝ 11 միլիոն 460 հազար դրամ։ Մարզի առավել անապահով, զոհված և վիրավորում ստացած ազատամարտիկների, ծնողազուրկ և բազմազավակ, ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների 230 երեխա մեկնել է «Հասմիկ» ճամբար:

44-օրյա պատերազմում 12 անհետ կորածների ընտանիքների և սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով 1 անհետ կորածի ընտանիքի 2023 թվականի ընթացքում 2 անգամ հատկացվել է 200 հազարական դրամ։ Ընդհանուր գումարը կազմել է 5 միլիոն 200 հազար դրամ։ Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով 4 զոհվածների ընտանիքների հատկացվել է 200 հազարական դրամ։ Մեկ զոհված զինծառայողի ընտանիքում ծնված երեխայի հատկացվել է 100 հազար դրամ։ ԼՂ-ից բռնի տեղահանված 6 ընտանիքներում ծնված երեխաներին հատկացվել են մանկական օրորոցներ։ ԼՂ-ից բռնի տեղահանված 1356 ընտանիք ՝ 5097 անձ, պարբերաբար ստացել են սննդի, հագուստի և հիգիենիկ պարագաների փաթեթներ:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում