Միջազգային

Իրաքի հյուսիսի գազի հանքավայրում հրդեհ է բռնկվել ռմբակոծությունից հետո

1 րոպեի ընթերցում

Իրաքի հյուսիսի գազի հանքավայրում հրդեհ է բռնկվել ռմբակոծությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի Չամչամալի շրջանի գազի հանքավայրում անհայտ խմբավորումների կողմից իրականացված հարձակման հետևանքով սաստիկ հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են Shafaq News տեղեկատվական հարթակի աղբյուրները։

Հարթակի տվյալներով՝ Խորմորի հանքավայրը ենթարկվել է ռմբակոծության, որի հետևանքով տեղի է ունեցել բռնկում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ծառայությունները, հանքավայրում հնչում են հրդեհային տագնապի շչակները: Ենթադրվող վնասի մասշտաբներն առայժմ հայտնի չեն։

Shafaq News-ը նաև հաղորդում է, որ հունվարի 25-ի երեկոյան Իրաքի հյուսիսում և արևմուտքում միջազգային կոալիցիայի ռազմակայանները ենթարկվել են պայթուցիկով լիցքավորված անօդաչու թռչող սարքերի հարձակումների: Անօդաչու թռչող սարք է խոցվել Էրբիլի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող Հարիր ռազմակայանի օդային տարածությունում:

Իրաքի զինված խմբավորումները Գազայի հատվածում Իսրայելի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում քանիցս թիրախավորել են Իրաքում և Սիրիայում գտնվող ամերիկյան և կոալիցիայի ուժերի ռազմաբազաները։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ն ևս հարվածներ է հասցրել զինված խմբավորումների օբյեկտներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում