Միջազգային

Նեթանյահուն Լիբանանին սպառնացել է Գազայի ճակատագրով, եթե «Հեզբոլլահը» պատերազմի մեջ մտնի

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն Լիբանանին սպառնացել է Գազայի ճակատագրով, եթե «Հեզբոլլահը» պատերազմի մեջ մտնի

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին սպառնացել է Բեյրութին և հարավային Լիբանանին Գազայի հատվածի ճակատագրով, եթե լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժումը որոշի ներգրավվել Իսրայելի հետ լայնածավալ պատերազմի մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն»։

«Եթե «Հեզբոլլահը» որոշի սկսել համապարփակ պատերազմ, ապա նա իր ձեռքերով Բեյրութը և Հարավային Լիբանանը, որոնք գտնվում են այստեղից ոչ հեռու, կվերածի Գազայի»,- ասել է վարչապետն իսրայելական բանակի պահեստային ստորաբաժանումների հետ երկրի հյուսիսում հանդիպման ժամանակ։

Հյուսիս կատարած այցի ընթացքում Նեթանյահուին ուղեկցել են պաշտպանության նախարար Յոավ Գալանտը և Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին։

Վարչապետի գրասենյակից հայտնել են, որ նրանք գնահատել են լիբանանյան սահմանի երկայնքով ստեղծված անվտանգային իրավիճակը և զրուցել տարածքում ծառայող հետևակային ու հրետանային ստորաբաժանումների պահեստազորայինների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում