ԱՄՆ-ն ընդլայնել է ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ցանկը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն ընդլայնել է ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով վեց ֆիզիկական և ինը իրավաբանական անձանց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է ԱՄՆ-ի գանձապետարանի հրապարակած փաստաթղթում։
Ինչպես երևում է փաստաթղթից, սահմանափակումներն ուղղված են ահաբեկչության և կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին։ Այդ ոլորտում պատժամիջոցների տակ են հայտնվել մասնավորապես Անդրեյ Կորինեցը և Ռուսլան Պերետյատկոն։
Բացի այդ, սահմանափակումներն առնչվել են մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ ռուսական «Ռուսստրոյ» ձեռնարկությանը։