Միջազգային

ՄԱԿ-ում կոչ են արել կանխել ուկրաինական ատոմակայաններին սպառնացող վտանգները

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում կոչ են արել կանխել ուկրաինական ատոմակայաններին սպառնացող վտանգները

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան հայտարարել է, որ ուկրաինական բոլոր ատոմակայաններն այժմ վտանգի տակ են։

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, այս մասին նա ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նշելով, որ մինչ հակամարտությունը շարունակվում է, բոլոր ուկրաինական ատոմակայանները մնում են սպառնալիքի տակ։

Նրա խոսքով՝ ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն զեկուցել է, Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանում, որը գտնվում է ռազմաճակատի գծի մոտ վտանգավոր հատվածում, լիակատար անջատման մասին, ինչը տեղի է ունենում արդեն ութերորդ անգամ՝ հակամարտության սկզբից ի վեր։

Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի՝ ՄԱԳԱՏԷ-ի թիմը հայտնել էր, որ Արևմտյան Ուկրաինայի Խմելնիցկի ատոմակայանի մոտակայքում լսվել են մի քանի պայթյուններ, սակայն ատոմակայանը չի տուժել:

Յենչան համոզմունք է հայտնել, որ այդ միջադեպը վկայում է ուկրաինական միջուկային օբյեկտների վտանգների մասին, նույնիսկ այն ատոմակայանների դեպքում, որոնք գտնվում են ակտիվ ռազմական գործողությունների վայրերից հեռու։

«Բոլոր միջուկային օբյեկտները պետք է կարողանան աշխատել անվտանգ միջավայրում և պետք է պաշտպանված լինեն՝ հնարավոր աղետալի հետևանքներից խուսափելու համար», - ընդգծել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում