Միջազգային

Նիգերիայում ԱԹՍ-ի հարձակման զոհերի թիվը հասել է 85-ի

2 րոպեի ընթերցում

Նիգերիայում ԱԹՍ-ի հարձակման զոհերի թիվը հասել է 85-ի

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայի զինված ուժերի կողմից երկրի հյուսիս-արևմտյան Կադունայի նահանգում անօդաչու թռչող սարքի հարձակման զոհերի թիվը հասել է 85-ի, 60-ից ավելի մարդ վիրավոր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Նիգերիայի արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալությունը։

«Գործակալության ներկայացուցչությունը հյուսիս-արևմտյան տարածաշրջանում տեղի իշխանություններից ստացել է տեղեկատվություն, որ այս պահին թաղված է 85 դի, մինչդեռ (խմբ․՝ այլ զոհվածների կամ տուժածների) որոնումները դեռ շարունակվում են», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Իշխանությունների տվյալներով՝ առնվազն 66 մարդ վնասվածքներով տեղափոխվել է բժշկական հաստատություններ։

Ավելի վաղ տեղի լրատվամիջոցները հայտնել էին, որ դեկտեմբերի լույս 4-ի գիշերը Կադունայում առնվազն 30 գյուղացի է զոհվել բանակային ԱԹՍ-ի հարվածի հետևանքով, որը նախատեսված էր ահաբեկիչների դեմ պայքարի համար:

Ըստ Vanguard թերթի տվյալների` Նիգերիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ հարձակման պահին նահանգում ոչ մի գործողություն չեն իրականացրել, և ընդգծել են, որ ռազմաօդային ուժերը «միակ կառույցը չէ, որը մարտական անօդաչու սարքեր ունի Նիգերիայի հյուսիս-արևմուտքում»: Իր հերթին, Նիգերիայի բանակի գեներալ-մայոր Վալենտին Օկորոն նահանգի իշխանություններին հայտնել է, որ զինվորականները «սովորական հակաահաբեկչական առաքելություն են իրականացրել Կադունայի նահանգում» և չկանխամտածված կերպով հարվածել են խաղաղ բնակիչներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում