Միջազգային

Սպիտակ տունը հայտնել է Ուկրաինային օգնելու համար միջոցների սպառման մասին

1 րոպեի ընթերցում

Սպիտակ տունը հայտնել է Ուկրաինային օգնելու համար միջոցների սպառման մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը գործնականում սպառել է Ուկրաինային օգնելու ժամանակն ու միջոցները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այդ մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին ուղղված նամակում հայտնել է Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակի ղեկավար Շալանդա Յանգը։

Նրա խոսքով՝ առանց Կոնգրեսի գործողությունների` մինչև տարեվերջ Վաշինգտոնը կսպառի Ուկրաինայի համար ավելի շատ զենք և տեխնիկա գնելու ռեսուրսները: «Կախարդական ֆինանսավորման աղբյուր չկա այս կարիքները բավարարելու համար: Այդ նպատակով մեր գումարները վերջացել են, և գրեթե սպառվել է ժամանակը», - հայտնել է Յանգը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հոկտեմբերին Կոնգրեսից պահանջել էր մոտ 106 միլիարդ դոլար՝ Ուկրաինայի, Իսրայելի և ԱՄՆ սահմանների անվտանգության ծրագրերը ֆինանսավորելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում