Միջազգային

Մոլդովայում մի խումբ պատգամավորներ ստորագրել են կառավարությանն անվստահություն հայտնելու ներքո

2 րոպեի ընթերցում

Մոլդովայում մի խումբ պատգամավորներ ստորագրել են կառավարությանն անվստահություն հայտնելու ներքո

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոլդովայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, որոնք նախկինում եղել են «Շոր» կուսակցության անդամներ, ստորագրել են վարչապետ Դորին Ռեչանի կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման ներքո։ Փաստաթուղթը կուղարկվի խորհրդարանի քննարկմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է քաղաքական կուսակցության փոխնախագահ Մարինա Տաուբերը։

Անցած հանգստյան օրերին Մոլդովայի հարավային և կենտրոնական շրջաններում ձնաբուք և ուժեղ քամի է մոլեգնել։ Ձյան տեղումների պատճառով հոսանքազրկվել են մի շարք բնակավայրեր, բազմաթիվ ճանապարհներ ծածկվել են ձյան շերտով։ Վատ եղանակի պատճառով երեք մարդ է մահացել. Ներքին գործերի նախարարությունը պարզել է, որ նրանցից երկուսը երեք անգամ օգնություն են խնդրել «112» միասնական ծառայության աշխատակիցներից, որոնք քաղաքացիներից դիմումներ են ստանում և ուղղորդում ոստիկանություն, շտապօգնություն, հրշեջ ծառայություն։ Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը պահանջել է Միասնական ծառայության 112-ի տնօրեն Լիվիու Օբորոկի հրաժարականը։

Մարինա Տաուբերը նաև կոչ է արել բոլոր ընդդիմադիր գործընկերներին աջակցել անվստահություն հայտնելու հայտարարությանը։ «Վերջին գիծը, որն իրեն թույլ տվեց անցնել ռեժիմն իր ապաշնորհ կառավարությամբ, կատարյալ ցինիկ անտարբերությունն էր Մոլդովայի քաղաքացիների նկատմամբ, բոլորը մնացին մենակ տարերային աղետի հետ, մնացին առանց համակարգային տեղեկատվության կենսական նշանակություն ունեցող տարերային աղետի վերաբերյալ, ինչպես նաև առանց շտապօգնության։ Մարդկանց ուղղակիորեն ասվել է, որ դուք կարող եք հույսը դնել միայն ձեզ վրա, կառավարությունը ձեզ չի օգնի»,- պարզաբանել է Մարինա Տաուբերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում