Քաղաքականություն

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ գումարվել է արտահերթ նիստ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 8 հարց:

Օրակարգում է նաև «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախատեսվում է, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկելուց և ընդունելուց հետո նաև երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում