Միջազգային

Գազայի հատվածի հիվանդանոցների միջև կապը կորել է

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածի հիվանդանոցների միջև կապը կորել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածի հիվանդանոցների միջև կապը կորել է, տեղեկատվության թարմացումը դժվարացել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ ալ-Կուդրան:

«Գազայի հատվածի հիվանդանոցների միջև ցանկացած հաղորդակցություն կորել է, ինչը դժվարացնում է տեղեկատվության թարմացումը», - ասվում է նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը տեղադրված է նրա «Տելեգրամ» ալիքում:

Նրա խոսքով՝ Իսրայելի զինվորականները շարունակում են օղակը սեղմել Գազայի հատվածում գտնվող ինդոնեզական հիվանդանոցի շուրջ, որտեղ մոտ 700 մարդ կա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում