Հասարակական

Հիմնանորոգվել է Լճաշեն գյուղի կիկլոպյան ամրոց տանող ճանապարհը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվել է Լճաշեն գյուղի կիկլոպյան ամրոց տանող ճանապարհը

ԳԱՎԱՌ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն գյուղում ՀՀ պետբյուջեի տրամադրած միջոցների հաշվին արդեն ավարտվել են կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Լճաշենի կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 236, 5 միլիոն դրամ։ Ծրագրով նախատեսված է կիկլոպյան ամրոց տանող ճանապարհի ասֆալտբետոնե հին ծածկի քանդում և հեռացում, նոր հիմքի և երկշերտ ասֆալտբետոնե ծակի տեղադրում, բազալտե եզրաքարերի, մայթերի, ջրահեռացման համակարգի կառուցում։ Երթևեկելի մասում և մուտքերում ճանապարհն ասֆալտապատվել է 1,2 կիլոմետր երկարությամբ՝ 11 հազար 200 քառակուսի մետր մակերեսով։ Իրականացվել են նաև ճանապարհի կահավորման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2023 թվականի հունիսին և ավարտին հասցվել հոկտեմբերի սկզբին։ Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացրել են «Ճանշին» ՍՊԸ շինարարները։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում