Միջազգային

ՌԴ-ում նախատեսում են ընդունել ԱԹՍ-ների հարձակումների լուսանկարների և տեսանյութերի հրապարակումն արգելող օրենք

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում նախատեսում են ընդունել ԱԹՍ-ների հարձակումների լուսանկարների և տեսանյութերի հրապարակումն արգելող օրենք

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի սենատորները օրինագիծ են մշակել, ըստ որի՝ արգելվելու են անօդաչու թռչող սարքերի հարձակումների, գնդակոծությունների վայրերի և այլ ռազմական տեղեկատվություն պարունակող լուսանկարների ու տեսանյութերի հրապարակումները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել ՌԴ ԶՈՒ տեղակայման վայրերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, բացառություն են լինելու այն նյութերը, որոնք պաշտոնապես տարածվելու են ՌԴ պաշտպանության նախարարության կողմից։

Դաշնային խորհրդի մշակած փոփոխությունների համաձայն՝ օրինազանցները կտուգանվեն 500 հազար ռուբլու չափով, իսկ կրկնահանցագործության դեպքում կպատժվեն երեք տարի ազատազրկմամբ։

Օրինագիծը Պետդումա ներկայացնելու որոշումը կկայացվի աշնանը՝ խորհրդակցությունների ավարտից հետո, այդ թվում՝ նոր շրջանների հետ կապված, ասել է Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության և պետականաշինության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում