Միջազգային

Նուլանդը ժամանակավորապես կփոխարինի Շերմանին ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Նուլանդը ժամանակավորապես կփոխարինի Շերմանին ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը ժամանակավորապես կկատարի պետքարտուղարի առաջին տեղակալի պարտականությունները՝ թոշակի անցնող Վենդի Շերմանի փոխարեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը:

«Նախագահ Բայդենը խնդրել է Վիկտորիա Նուլանդին կատարել պետքարտուղարի առաջին տեղակալի պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ չի նշանակվել մեր հաջորդ առաջին պետքարտուղարի տեղակալը: Մեր բախտը բերել է, որ կա դիվանագետ ՝ իր փորձով, հմտություններով և Պետդեպարտամենտին նվիրվածությամբ, որը կարող է լրացուցիչ պարտականություններ ստանձնել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բլինքենը հայտնել է, որ Շերմանի վերջին աշխատանքային օրը կլինի հուլիսի 28-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում