Վերանորոգման ընթացքում պատերը քանդելու պատճառով Կահիրեում 5-հարկանի շենք է փլուզվել․ կա 9 զոհ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում 5-հարկանի բնակելի շենք է փլուզվել, որի հետևանքով առնվազն 9 մարդ է մահացել։ Փրկարարները դեռ փլատակների տակ շարունակում են որոնումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 4 ողջ մնացածների, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իշխանությունները տարհանել են հարևան շենքի բնակիչներին։

Կահիրեի նահանգապետի տեղակալը հայտարարել է, որ նախնական տվյալներով՝ փլուզման պատճառ է դարձել այն, որ առաջին հարկի բնակիչներից մեկը վերանորոգման ժամանակ քանդել է պատերի մի մասը։ Տվյալ անձը ձերբակալվել է։

Հայերեն