Հասարակական

«Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում ներկայացվում է հաշմանդամություն ունեցող անձանց ներուժը

3 րոպեի ընթերցում

«Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում ներկայացվում է հաշմանդամություն ունեցող անձանց ներուժը

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում hունիսի 29-ին «Կարիտաս Արեգակ» հիմնադրամի «Էմիլի Արեգակ» կենտրոնում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների վերաբերյալ մշակութային միջոցառում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բացման խոսքով հանդես եկան «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը, «Կարիտաս Արեգակ» հիմնադրամի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանն ու «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի համայնքների հզորացման խմբի համակարգող Հայկ Մկրտչյանը։

IMG_2882-1.JPG (7.38 MB)

«Ծրագրի շրջանակներում մեր նպատակն է անդամ կազմակերպությունների կողմից իրականացվող տարբեր միջոցառումներով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների և հնարավորությունների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը, ներառականության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, հավասար մասնակցության խթանմանը։ Ներկայացված աշխատանքները, բեմադրությունը, պարերի և արվեստի այլ ճյուղերի ուսուցումը հաշմանդամություն ունեցող երիտասարդների ստեղծագործական երևակայության, աշխատանքային ներուժի, անկախ կյանքի ձգտման արտացոլումն է։ Մենք նաև հանրությանը ցույց ենք տալիս հաշմանդամություն ունեցող անձանց ներուժն ու ներառականության կարևորությունը, ինչպես տեսնում եք ամբողջ աշխատանքները կատարում են հաշմանդամություն ունեցող և չունեցող երիտասարդներն ու նրանց ծնողները»,- նշեց «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը:

Միջոցառումը մեկնարկեց հաշմանդամություն ունեցող անձանց ծնողների երգչախմբի կատարմամբ, որին հաջորդեց հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը։

IMG_2948.JPG (1.52 MB)

Միջոցառումը բաղկացած էր երկու մասից։ Առաջին հատվածում մասնագետները կարպետագործության, գոբելենագործության, կավագործության, այգեգործության, էտյուդների բեմադրության և հայկական պարերի ուսուցման վարպետաց դասեր անցկացրեցին, իսկ երկրորդ հատվածում մասնակիցները ներկայացրեցին ուսուցման արդյունքները:

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն

Իրավունք

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Սյունիքի քննիչներն ավարտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը

Հայաստան

Սյունիքի քննիչներն ավարտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը

Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում

Տնտեսություն

Հայաստանի ֆոնդային բորսան առևտրի ծավալներով դարձել է առաջատարներից մեկը ԵԱՏՄ-ում

ՀՀ նախագահը պարգևատրեց հայագիտության զարգացման գործում ներդրում ունեցած հայագետների

ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահը պարգևատրեց հայագիտության զարգացման գործում ներդրում ունեցած հայագետների

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոնդոնի կենտրոնում գտնվող ՀՀ դեսպանության նոր շենք

Հայաստան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոնդոնի կենտրոնում գտնվող ՀՀ դեսպանության նոր շենք

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

Տնտեսություն

ՀՀ ՍԱՏՄ-ն գործադրում է բոլոր ջանքերը ՌԴ պտուղ-բանջարեղեն արտահանող 16 ընկերությունների հետ կապված իրավիճակն արագ կարգավորելու համար

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

Սպորտ

Հայաստանի օլիմպիական հավաքականը հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ցավակցություն է հայտնել Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում