Տնտեսություն

Հայաստանն աշխարհում առաջատար երկրներից է արևային համակարգերի տեղադրման ցուցանիշներով. Սանոսյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանն աշխարհում առաջատար երկրներից է արևային համակարգերի տեղադրման ցուցանիշներով. Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն աշխարհում առաջատար երկրներից է արևային համակարգերի տեղադրման ցուցանիշներով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Փաստացի այսօր Հայաստանն աշխարհում առաջատար երկրներից է արևային համակարգերի տեղադրման ցուցանիշներով։ Արևային էներգետիկան մեր երկրում բավական արագ է զարգանում, և մենք արդեն մեր ատոմակայանի հզորությունից ավելի տեղադրված արևային պանելներ ունենք, ինչը նույնիսկ այնքան արագ է զարգանում, որ էներգետիկ ոլորտի գործընկերներն առաջարկում են քննարկել այս տեմպի արագության ազդեցությունն ընդհանուր էներգահամակարգի բալանսի կառավարման վրա»,-ասաց Սանոսյանը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում