Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է Covid-19-ով վարակված ավելի քան 800 մարդ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է Covid-19-ով վարակված ավելի քան 800 մարդ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4.3 հազար նոր դեպք, մահացել է 33 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մեկ օրում հոսպիտալացվել է 802 քաղաքացի, որը 3.8 տոկոսով շատ է, քան նախորդ օրը հոսպիտալացվածների թիվը:

Առողջացել է 6612 քաղաքացի, ինչը 0.8 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ օրվա ցուցանիշը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում