Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրար հետ չեն խոսում. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրար հետ չեն խոսում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն իրար հետ չեն խոսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման իր եզրափակիչ ելույթում՝ անդրադառնալով ընդդիմության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցությունների վերաբերյալ դիտարկումներին:

«ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն իրար հետ չեն խոսում: Ասում են՝ «ես իր հետ չեմ խոսի, նույն սեղանի շուրջ չեմ նստի»: ՀՀ իշխանությանն ասեք ձևը՝ պարտադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին իրար հետ նստելու մի սեղանի շուրջ»,-ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում