Հասարակական

Երևանի Արաբկիրի 45-րդ փողոցը կանվանակոչվի Հենրիկ Մալյանի, իսկ 47-րդ փողոցը՝ Սոս Սարգսյանի անվամբ

1 րոպեի ընթերցում

Երևանի Արաբկիրի 45-րդ փողոցը կանվանակոչվի Հենրիկ Մալյանի, իսկ 47-րդ փողոցը՝ Սոս Սարգսյանի անվամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի Արաբկիրի 45-րդ փողոցը կանվանակոչվի հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի անվամբ, իսկ Արաբկիրի 47-րդ փողոցը՝ թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անվամբ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։

Նախագծին կողմ է քվեարկել ավագանու 53 անդամ, դեմ՝0, ձեռնպահ՝0։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում